Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Կտաք գլխներիդ, երբ մեզ կզրկեն տնից-տեղից, մինիմում իրավունքներից, բայց արդեն ուշ կլինի

Կտաք գլխներիդ, երբ մեզ կզրկեն տնից-տեղից, մինիմում իրավունքներից, բայց արդեն ուշ կլինի
18.02.2025 | 05:51

Երբ մարդկային ու քաղաքական թափթփուկը գնաց Փարիզ Արհեստական Բանականության գագաթնաժողովին, ոչ մի քաղաքագետ չանդրադարձավ սրան: Դե իհարկե՝ դասական քաղաքագետներն ասելու ոչինչ չունեն, հո չե՞ն մտնելու «կոնսպիրոլոգիայի՚՚» դաշտ, իրենց լուրջ քաղաքագիտական ՙ «լիցենզիայից» կզրկվեն:

Մի քանիսին գիտեմ միայն, որոնք մարդկային և մասնագիտական արժանապատվություն ու գիտելիքներ ունեն՝ սեփական ժողովրդին ներկայացնելու իրականությունը: Մնացածը էկրանների աստղեր են դառել, որոնք իմաստունի դեմքով միլիոն տոկոս կանխատեսում են, որ Թրամփը ոչ մի շանս չունի անցնելու...

Իսկ քաղաքական մթնոլորտ ստեղծող վճարովի-ծախու բլոգեր-մլոգերներն էլ կատակի տվին, թե՝ սեփական ուղեղ չունի, գնաց արհեստականից օգտվելու, հա՜-հա՜, հի՜-հի՜, ծիծաղեցինք, անցանք...

Իսկ իրականում ի՞նչ է այդ Paris AI Action Summit-ը, որին ոչ միայն մասնակցեց նողկանքը, անգամ ստորագրեց մեր վերջնական ստրկացմանը տանող ևս մի միացյալ դեկլարացիա: ՈՒղեղ ունեցողների ծիծաղը չի գա, ասեմ՝ լացելու է:

Իսկ հիմա հերթով.

Թե ինչ է իրենից ներկայացնում համաժողովը կգտնեք համացանցում, ազատ է, ոչ մեկը չի թաքցրել ձեզնից:

Եվ ահա այսպես՝ ԱՄՆ-ն ու Բրիտանիան ՀՐԱԺԱՐՎԵՑԻՆ ՍՏՈՐԱԳՐԵԼ:

Բրիտանիան ասաց, որ այս դեկլարացիան մեր պետության շահերից չի բխում:

Իսկ այ Վենսը հերթական անգամ ապտակեց «գլոբալիզմի» մեջ թաթախված եվրոպական լիդերներին, այն աստիճան, որ Գերմանիայի ներկայացուցիչն իր ելույթի վերջում արցունքներով լացեց: Մեղք էր, ամերիկյան ֆինանսներից զրկվեցին...

Իսկ ի՞նչ ասաց Վենսը:

Եթե կարճ՝ ասաց, որ կարգավորման միջազգային ռեժիմները պետք է նպաստեն ԱԲ-ի տեխնոլոգիաների ստեղծմանը, այլ ոչ թե խեղդեն դրանք հենց իրենց ստեղծման սկզբում, որ մեզ պետք է, որ մեր եվրոպացի բարեկամներն այս նոր հորիզոնին նայեն լավատեսությամբ, այլ ոչ թե ՏԱԳՆԱՊՈՎ: Ասաց, որ իրեն դուր չեն գալիս «Ինկլուզիվ» և «Էթիկական» բառերը, դրանցից բխող կարգավորումները:

Մակրոնը փորձեց «բացատրել», որ կարգավորումներն անհրաժեշտ են ԱԲ-ի նկատմամբ վստահություն ապահովելու համար, սակայն Վենսը նույնիսկ չլսեց՝ լքելով դահլիճը:

Ի՞նչ եք կարծում՝ այս ամենը այնքան էական չի, որ մեզ չեն բացատրում, «հա-հա-հի-հի»-ով անցկացնո՞ւմ են...

Իսկ ինչո՞ւ Վենսին հենց այդ 2 բառը դուր չէր եկել:

Կարդացեք, թե ինչ է իրենից ներկայացնում ինկլյուզիվ կապիտալիզմը: Եթե կարճ՝ ֆինանսական գործիքների միջոցով ստրկացում, մինչև իսկ պետությունների սահմանների լղոզում և վերացում: Իսկ «էթիկականի» տակ թաքնվածին ծանոթանալու համար կարդացեք այն երկրների օրենքները, որոնք անցել են վարքագծային բալային սիստեմին և կհասկանաք:

Էնպես որ սպասեք ԹՎԱՅԻՆ ԿՈՆՑԼԱԳԵՐԻ անցման նոր, ավելի խիստ քայլերի... իսկ դուք անգամ չպայքարեցիք տրանսպորտի թանկացման, կանխիկից հրաժարման դեմ:

Դե ինչ, Չինաստանն ավելի դեմոկրատ ու արդար պետություն կթվա ձեզ, քան նեռածնի օրենքներով Հայաստանը:

Իսկ այդ ժամանակ կտաք գլխներիդ, երբ մեզ կզրկեն տնից-տեղից, մինիմում իրավունքներից և այլն, բայց արդեն ուշ կլինի:

Քանի դեռ շանս ունենք գոնե հետաձգելու սա T անայապաշտների այս ծրագրերը – ԶԱՐԹՆԵՔ:

Սրբուհի ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆ

Հ.Գ.

Սամիթին չեն մասնակցել ադրբեջանը, Վրաստանը, Ռուսաստանը, իսլամական շատ երկրներ... նեռածին նողկանքը վազել ու ստորագրել է:

Իսկ Սամիթն ավարտվել է ևս մի սկանդալով` Մակրոնը հրաժարվել է սեղմել Մոդիի ձեռքը:

Հե՛չ, ստից բաներ են էլի, բա պե՞տք էր էսքանը իմանալ...

Դիտվել է՝ 1705

Մեկնաբանություններ